ՌԴ ԱԳՆ․ Արևմուտքի ուժային քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը
Ռուսաստան
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան չի համապատասխանում աշխարհի մեծամասնության շահերին, հայտարարել է Ռուսաստանի պետական քարտուղար և փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
Ելույթ ունենալով «Փոքր հայրենիք՝ Ռուսաստանի ուժը» III համառուսաստանյան մունիցիպալ ֆորումում՝ դիվանագետը ուշադրություն է հրավիրել «Արևմուտքի կողմից վարվող կործանարար քաղաքականության վրա, որը կիրառում է կոպիտ ուժային մեթոդներ», որի օրինակներից մեկն է «ԱՆՄ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ»։ Նրա խոսքով՝ դա «ոչ մի կապ չունի գլոբալ հարավի և արևելքի երկրների ու ժողովուրդների մեծամասնության շահերի հետ»։
«Արևմուտքի այն ագրեսիվ գործողությունների թվում, որոնք խախտում են միջազգային իրավունքն ու համամարդկային բարոյականությունը, են Հարավսլավիայի ռմբակոծումը, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի ներխուժումները, ինչպես նաև Եմենի դեմ հարձակումները»։ Այս մասին հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը