«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում» 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին
Հասարակություն
Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 39-ամյա Նաիրա Մ․-ն և հայտնել, որ Կարապետ Ուլնեցի փողոցի 64 հասցեում գտնվող «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում գտնվող իրենց 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ 15-ամյա սանին ոստիկանները տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Մ․-ն աշխատում է «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում, որպես դաստիարակ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը