Ծխելը մեծացնում է ատամնային իմպլանտի մերժման ռիսկը
Հասարակություն
Ծխելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ատամնային իմպլանտների տեղադրման դեպքում։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է իմպլանտոլոգ-վիրաբույժ Սամվել Բաղրամյանը՝ նշելով, որ ծխողների մոտ իմպլանտի մերժման հավանականությունը կրկնակի բարձր է։
Մասնագետի խոսքով՝ նիկոտինը նեղացնում է արյան անոթները, ինչի հետևանքով լնդերը ստանում են ավելի քիչ թթվածին և սննդանյութեր։ Սա խոչընդոտում է իմպլանտի ամրացմանը և դանդաղեցնում է ապաքինման գործընթացը։
Բացի այդ, ծխելը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ բարձրացնելով վարակների և բորբոքման ռիսկը։ Ատամների վրա կուտակվող թաղանթում զարգացող բակտերիաները կարող են վնասել ոսկրային հյուսվածքը և հանգեցնել իմպլանտի մերժմանը, հատկապես այն 3-6 ամիսների ընթացքում, երբ այն պետք է ամբողջությամբ «հարմարվի» օրգանիզմին։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը