Թրամփ. Եթե հրադադարը չերկարաձգվի, Իրանի վրա շատ ռումբեր կընկնեն
Աշխարհ
Միացյալ Նահանգները բազմաթիվ ռումբեր կօգտագործի Իրանի դեմ, եթե հրադադարի համաձայնագիրը չերկարաձգվի, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում կլինի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար: Իսկ ավելի ուշ նա պնդել է, որ իր համար միևնույն է՝ կմասնակցի՞ արդյոք իրանական պատվիրակությունը Իսլամաբադում կայանալիք բանակցություններին:
PBS-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե ինչ կլինի, եթե հրադադարը դադարեցվի երեքշաբթի երեկոյան։
«Այդ դեպքում շատ ռումբեր կսկսեն պայթել», – պատասխանել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն