Տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
Այլ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։
Արդյունքում՝ քաղաքացու բաճկոնի ներսի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1 գրամ քաշով բուսական զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը