Аl-Нadath. Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների համար
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները երեքշաբթի օրը միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ մասնակցելու իրանա-ամերիկյան բանակցություններին, հաղորդում է «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի կունենան նախապես համաձայնեցված ժամին։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի առավոտյան։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ով երեքշաբթի առավոտյան կմեկնի Պակիստան։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը