Բուխարեստում ՏԷՑ-ում հրդեհ է բռնկվել
Համաշխարհային Մամուլ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել հզոր պայթյուն ջերմաէլեկտրակայանում, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է Digi 24-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել CET Vest էներգետիկ օբյեկտում։
Հաղորդվում է, որ կրակը տարածվել է երեք տրանսֆորմատորների վրա՝ առաջացնելով բաց, ինտենսիվ այրում։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մոտ 30 տոննա յուղ պարունակող տրանսֆորմատորում։ Հրդեհը բռնկվել է ապրիլի 20-ի երեկոյան և մարելու համար պահանջվել է մի քանի ժամ, սակայն այս պահին այն ամբողջությամբ լիկվիդացվել է։
Նման միջադեպերը տարածաշրջանում արդեն արձանագրվել են․ ավելի վաղ պայթյուններ էին տեղի ունեցել նաև Հունգարիայի և Ռումինիայի նավթավերամշակման գործարաններում։ Վերջին դեպքը կրկին բարձրացնում է էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության հարցը տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը