Էրդողանը պնդում է Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման վրա
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արևմտյան գործընկերների հետ հեռախոսային դիվանագիտության ընթացքում ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
Էրդողանը, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապի մեջ լինելով, նրան տեղեկացրել է Անկարայի պատրաստակամության մասին՝ կազմակերպելու Ուկրաինայի հարցով բանակցություններ, այդ թվում՝ ղեկավարության մակարդակով, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Նախագահ Թայիփ Էրդողանը ակտիվորեն օգտագործում է հեռախոսային դիվանագիտությունը, այդ թվում՝ արևմտյան առաջնորդների հետ, մշտապես ընդգծելով Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին հնարավորինս շուտ վերադառնալու և դիվանագիտական ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը», - նշել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը