Ինչ թաքնված սպառնալիք կա դոլարի համար․ ԶԼՄ
Տնտեսություն
Դոլարի դեֆիցիտի դեպքում ԱՄԷ-ն քննարկում է ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլև այլ արժույթներով, օրինակ՝ չինական յուանով վճարումներ ընդունելու հնարավորությունը: The Wall Street Journal-ի տվյալներով՝ սա «թաքնված սպառնալիք» է դոլարի համար։
Սա վերաբերում է, մասնավորապես, նավթի և այլ ֆինանսական գործարքների վճարումներին: Նշվում է, որ նման քայլերը կարող են թուլացնել ԱՄՆ դոլարի դիրքերը, որը պահպանում է իր գերիշխանությունը համաշխարհային շուկայում՝ հիմնականում էներգետիկ առևտրում օգտագործման շնորհիվ։
Անանուն էմիրաթցի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄԷ իշխանությունները արդեն տեղեկացրել են Վաշինգտոնին իրենց ծրագրերի մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru