ԱՄՆ կոնգրեսականները մտահոգված են տիեզերական և միջուկային գիտնականների անհետացումներով
Աշխարհ
Հանրապետական կոնգրեսականներ Ջեյմս Քեմերը և Էրիկ Բուրլինսոնը խնդրել են ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը, Պենտագոնին, ՀԴԲ-ին և ՆԱՍԱ-ին տրամադրել վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի ամերիկացի միջուկային գիտնականների և տիեզերական հետազոտողների մահվան և անհետացման վերաբերյալ տեղեկություններ։
Կոնգրեսականների դիմումում նշվում է, որ նման միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Օրենսդիրները նաև խնդրել են գործակալություններին պարզաբանել այն միջոցառումները, որոնք նրանք ձեռնարկում են գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող ինժեներներին պաշտպանելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հատուկ խորհրդակցություն էր անցկացրել՝ կապված գաղտնի կառավարական հետազոտություններով զբաղվող փորձագետների մի շարք խորհրդավոր մահվան և անհետացման դեպքերի հետ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը