Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի
Աշխարհ
Թարմացված տվյալների համաձայն` փետրվարի 28-ին Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորում է ստացել առնվազն 415 ամերիկացի զինծառայող, այս տվյալները ներկայացրել է Պենտագոնը:
Ըստ հաղորդագրության՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է բանակի 271 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, 19 ծովային հետևակ և ռազմաօդային ուժերի 62 զինծառայող։ Վիրավորների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը, ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորվել է իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը