Լավրովն ասել է, որ լիբիացիները պետք է իրենք որոշեն իրենց երկրի ապագան
Աշխարհ
Լիբիացիները պետք է իրենք՝ առանց արտաքին միջամտության, կայացնեն իրենց երկրի ապագայի վերաբերյալ հիմնարար որոշումները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համոզված ենք, որ լիբիացիները իրենք՝ առանց արտաքին միջամտության, պետք է կայացնեն իրենց երկրի ապագայի վերաբերյալ հիմնարար որոշումները, հաղթահարեն Լիբիայի տարբեր մասերի միջև եղած տարաձայնությունները և վերականգնեն իրենց երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Լավրովը Ազգային համաձայնության կառավարության (ԱԸԿ) արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Թահեր Բաուրի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը