Թաքեր Կարլսոնը զղջում է Թրամփին աջակցելու համար
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ զղջում է նախագահական ընտրությունների ընթացքում Դոնալդ Թրամփին աջակցելու համար և ներողություն է խնդրել իր հայրենակիցներից։ Այս մասին նա խոսել է իր հեղինակային ծրագրում՝ նշելով, որ իր քայլերը կարող էին մոլորեցնել ընտրողներին։
Կարլսոնի խոսքով՝ Թրամփի հաղթանակի հետևանքները դեռ երկար կզգացվեն, և ինքը անձամբ պատասխանատվություն է զգում դրա համար։ Նա ընդգծել է, որ իր աջակցությունը չի եղել դիտավորյալ մոլորեցնող, սակայն ընդունել է, որ նման ազդեցիկ գործիչների շուրջ ձևավորվող պատկերացումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։
Միաժամանակ լրագրողը նշել է, որ շատ ամերիկացիներ կասկածներ ունեին Թրամփի անձնական հատկանիշների վերաբերյալ, սակայն այնուամենայնիվ աջակցել են նրան։ Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Կարլսոնին՝ նրա դիրքորոշման պատճառով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը