Բժիշկը զգուշացնում է ինսուլտի հաճախ անտեսվող ախտանիշների մասին
Հասարակություն
Ինսուլտ տարած մաշկաբույժ Սանդրա Լի-ն պատմել է, որ հիվանդության որոշ նշաններ կարող են աննկատ մնալ և սխալ ընկալվել։ People-ի փոխանցմամբ՝ նա կոչ է արել առավել ուշադիր լինել օրգանիզմի ազդակների նկատմամբ և չանտեսել նույնիսկ թվացյալ աննշան փոփոխությունները։
Բժշկի խոսքով՝ ինսուլտի դասական ախտանիշներից բացի՝ ինչպես վերջույթների թուլությունը կամ խոսքի խանգարումը, կարող են ի հայտ գալ նաև գլխապտույտ, հանկարծակի հոգնածություն, տեսողության խնդիրներ և կողմնորոշման խանգարում։ Այսպիսի նշանները հաճախ վերագրվում են սթրեսին կամ գերհոգնածությանը, ինչի պատճառով մարդիկ ուշ են դիմում բժշկի։
Լին ընդգծել է, որ ինսուլտի դեպքում ամենակարևոր գործոնը ժամանակին արձագանքելն է։ Նրա խոսքով՝ որքան արագ մարդը ստանա բժշկական օգնություն, այնքան մեծ են վերականգնման հնարավորությունները և նվազում են բարդությունների ռիսկերը։ Մասնագետները նաև հիշեցնում են՝ նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել շտապ օգնության ծառայությանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը