Տղամարդը տուգանվել է կատվի լուսանկարի հրապարակման համար
Ռուսաստան
Ռուսաստանի Սոչի քաղաքում դատարանը վարչական պատասխանատվության է ենթարկել տղամարդու, ով սոցցանցում հրապարակել էր կատվի լուսանկար, որը հիշեցնում էր նացիստական սիմվոլիկա։ Այս մասին հայտնել են տեղական դատական մարմինները։
Դատարանի տվյալներով՝ քաղաքացին Telegram-ում հրապարակել էր «Կոտոլֆ Կիտլեր» անվանմամբ պատկեր, որտեղ կենդանու գունավորումը նմանեցվել էր Ադոլֆ Հիտլերի հայտնի բեղերին և սանրվածքին։ Նմանատիպ պատկերների տարածումը Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված է՝ որպես նացիստական խորհրդանիշների հանրային ցուցադրում։
Տղամարդը դատարանում ընդունել է իր մեղքը, ինչի արդյունքում նրան նշանակվել է վարչական տուգանք՝ 1000 ռուբլու չափով։ Իրավապահները հիշեցնում են, որ նմանատիպ հրապարակումները կարող են հանգեցնել պատասխանատվության՝ նույնիսկ հումորային կամ ոչ դիտավորյալ նպատակներով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը