Մաստարայում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Այլ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող (Արագածոտնի մարզ, գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։
Այսպես՝
սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի այն մաքրել, ախտահանել, կատարել համապատասխան խնամք, ապահովվել աշխատանքային հիգիենիկ պայմաններ,
հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, իսկ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ սեղանները, չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը