Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի․ պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի
Այլ
Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի:
Այստեղ կկառուցվեն հանգստի գոտիներ, մարզական և այլ միջոցառումների հարթակներ, հարմարավետ զբոսայգի, բացօթյա կինոդիտման վայր, նաև՝ սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում, տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները: Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։
Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի բնապահպանական վերականգնմանը։
Օրակարգի զեկուցվող հարցերում ընդգրկված՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու որոշման նախագիծը քվորում չլինելու պատճառով չընդունվեց:
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 7-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը