Ռուսաստանում արձագանքել են Սու-57-ի մասին հայտարարություններին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը պատասխանել է արևմտյան մամուլում տարածված պնդումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ին պետք չէ անհանգստանալ Ռուսաստանի ռազմական ավիացիայի և պաշտպանունակության համար։ Նրա խոսքով՝ երկիրը լիովին վերահսկում է իր անվտանգության ոլորտը։
Ավելի վաղ ամերիկյան 19FortyFive պարբերականում հրապարակվել էր կարծիք, ըստ որի՝ Սու-57 կործանիչը և ՊԱԿ ԴԱ ռազմավարական ռմբակոծիչի նախագիծը կարող են խնդիրների առաջ կանգնել։ Կոլեսնիկը այդ պնդումները չի ընդունել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կենտրոնացել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա։
Պատգամավորը հավելել է, որ նշված ինքնաթիռները ռազմավարական նշանակություն ունեն և շարունակում են մնալ երկրի անվտանգության համակարգի կարևոր մաս։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի պաշտպանական կարողությունները զարգանում են ըստ նախատեսված ծրագրի, իսկ նման հայտարարությունները չեն արտացոլում իրական վիճակը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել