Գրոսի. Առանց ԱԷՄԳ-ի մասնակցության ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կլինի պատրանք
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը կլինի միայն «պատրանքային համաձայնագիր», եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չներգրավվի, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Եթե համաձայնության հասնեն, ԱԷՄԳ-ն պետք է ներկա լինի և իրականացնի ստուգում, հակառակ դեպքում, դա կդառնա համաձայնագրի պատրանք, այլ ոչ թե համաձայնագիր։ Ստուգողները պետք է այնտեղ լինեն՝ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը ստուգելու համար», - լրագրողներին ասել է նա։
Գրոսսին նախկինում նշել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրերը՝ առանց ստուգման մեխանիզմների, կմնան «միայն թղթի կտոր»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը