Bloomberg. Եվրոպական հանձնաժողովը փորձում է արդարացնել ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի մասին արված դիտողությունները
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) փորձում է արդարացնել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի մասին արված վիճահարույց արտահայտությունները, հաղորդում է Bloomberg-ը։
Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ապրիլի 19-ին ֆոն դեր Լայենը, խոսելով ԵՄ ընդլայնման մասին, հայտարարել է, որ այն «պետք է ընդգրկի ամբողջ եվրոպական մայրցամաքը, որպեսզի այն չենթարկվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցությանը»։
Անանուն աղբյուրի համաձայն, Թուրքիան հետագայում հարցում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ պարզաբանելու ֆոն դեր Լայենի հայտարարության ճշգրտությունը, ինչպես այն հաղորդվել է լրատվամիջոցներում։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այդ խոսքերը հանված են համատեքստից։
«Թուրքիային հղումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափի և հավակնությունների ճանաչումն էր, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», - Bloomberg-ին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
Ինչպես նշում է գործակալությունը, այս սխալը տեղի է ունեցել հատկապես անպատեհ պահին, քանի որ ԵՄ-ն ձգտում է ամրապնդել իր դաշնակցային կապերը Իրանի շուրջ հակամարտության պատճառով առաջացած համաշխարհային անկայունության պայմաններում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը