ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել երկարատեւ ու արդյունավետ համագործակցության համար
Հասարակություն
Տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել երկարատեւ ու արդյունավետ համագործակցության համար: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ՄԱԶԾ-ի (UNDP) նշանակալի դերակատարությունն Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում: Նա հաջողություն է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքներում եւ ձեռնարկումներում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը