ՆԱՏՕ-ի երկրները օդ են բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ռմբակոծիչների հայտնվելուց հետո
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ օդ են բարձրացրել կործանիչներ՝ արձագանքելով Բալթիկ ծովի երկնքում ռուսական ռազմավարական ինքնաթիռների հայտնվելուն։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ-ների թռիչքից հետո վեց երկրի օդուժ արձագանքել է՝ բարձրացնելով իրենց կործանիչները։ Գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի ռազմական օդանավերը։
Մասնավորապես, ֆրանսիական Rafale կործանիչ-ները տեղակայվել են Լիտվայում գտնվող ավիաբազայից և միացել դաշնակից երկրների օդուժին։ Դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում պահպանվող լարվածությունը և ՆԱՏՕ-ի երկրների արագ արձագանքման պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը