«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքում նախատեսվում է կառուցել թանգարան
Հայաստան
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն այցելել են «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց։
Այցին ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ և վարչական ղեկավարներ՝ կարևորելով համագործակցային մոտեցումը և ծրագրի արդյունավետ իրականացումը։
Այցն իրականացվել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» շրջանակում, որի նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումն ու բարելավել մարզային ենթակառուցվածքները։
Տեղում կատարվել է նախատեսվող վերականգնողական և ամրակայման աշխատանքների նախնական դիտարկում՝ ուղղված հնավայրի պահպանմանն ու ներկայացման որակի բարձրացմանը։
Աշխատանքները նախատեսվում է իրականացնել, ինչպես հնավայրի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ ճանապարհի մյուս կողմում, որտեղ նախատեսվում է նոր թանգարանային շենքի կառուցում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը