ԵՄ-ն մեղմել է նոր պատժամիջոցների փաթեթը՝ հրաժարվելով ռուսական նավթի փոխադրումների արգելքից
Աշխարհ
Եվրահանձնաժողովը որոշել է 20-րդ պատժամիջոցների փաթեթից հանել ռուսական նավթի փոխադրումների լիակատար արգելքի կետը և առաջարկել այն ընդունել ավելի մեղմ տարբերակով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր փաթեթից բացառվել է ոչ միայն եվրոպական փոխադրողների կողմից ռուսական նավթի տեղափոխման արգելքը, այլև այդ գործընթացին առնչվող ծառայությունների սահմանափակումը, այդ թվում՝ ապահովագրությունը։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Ուկրաինան ժամանակավորապես դադարեցրել էր «Դրուժբա» նավթատարով մատակարարումները։
Նախապես ԵՄ-ում քննարկվում էր ռուսական նավթի փոխադրումների ամբողջական արգելք, սակայն այդ նախաձեռնությունը բախվել էր տարաձայնությունների՝ հատկապես Հունգարիայի և Սլովակիայի հետ կապված իրավիճակի պատճառով։ Իշխանության փոփոխությունից հետո Բուդապեշտում և մատակարարումների վերականգնման հեռանկարների ֆոնին Բրյուսելը որոշել է արագացնել փաթեթի ընդունումը՝ էական փոփոխություններով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը