AP. ՆԱՏՕ-ի երկրները կործանիչներ են բարձրացրել օդ՝ ռուսական Տու-22Մ3-ների թռիչքը վերահսկելու համար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի երկրները կործանիչներ են բարձրացրել՝ Բալթիկ ծովի վրայով թռչող ռուսական Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները վերահսկելու համար, երեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։
Associated Press-ի տվյալներով՝ ֆրանսիական Rafale կործանիչները երկուշաբթի օրը Լիտվայում գտնվող դաշինքի ավիաբազայից օդ են բարձրացել՝ Բալթիկ ծովի վրայով թռչող ռուսական ռմբակոծիչները վերահսկելու համար։ Հետագայում նրանց միացել են Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի կործանիչներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ Տու-22Մ3 ռմբակոծիչները պլանային թռիչք են իրականացրել Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը