Իտալիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը
Աշխարհ
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը։
Հոդվածում Տայանին գրել է, որ կոչ է արել Թեհրանին կառուցողականորեն լուծել ճգնաժամը և վերականգնել դրական հարաբերությունները հարևան Պարսից ծոցի երկրների հետ։ «Կարևոր է հնարավորինս շուտ հասնել հրադադարի համաձայնագրի, որը կապահովի Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգ վերսկսումը և կհաստատի իրանական միջուկային ծրագրի բացառապես քաղաքացիական բնույթը», - նշել է Տայանին։
Նա նաև ընդգծել է Լիբանանում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը՝ կոչ անելով բոլոր կողմերին կոնկրետ պարտավորություններ ստանձնել կայուն և ներառական խաղաղություն հաստատելու համար։
«Իտալիան պատրաստ է ակտիվորեն խթանել երկխոսությունը և ամրապնդել կայունությունը Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում», - եզրափակել է իտալացի նախարարը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը