Լեհաստանի ԱԳ նախարարը արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին արգելել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր՝ նրան անվանելով ֆաշիստ։
«Ժողովրդավարությունն իրավունք ունի պաշտպանվել արմատականներից։ Պարոն Քանյե Ուեսթը չի մտնի Լեհաստան», - հայտարարել է Սիկորսկին Instagram-ում:
«Ֆաշիստների տեղը բանտում է», - հավելել է նա։
Ավելի վաղ Լեհաստանում չեղարկվել էր Քանյե Ուեսթի համերգը, որը նախատեսված էր հունիսի 19-ին Սիլեզիայի վոյեվոդության Խորժով քաղաքում՝ Superauto.pl փառատոնի շրջանակներում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն