Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է Հունգարիայի հետ հարաբերություններում «նոր էջ» բացելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է նոր գլուխ բացել Հունգարիայի հետ հարաբերություններում՝ խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցության և նրա առաջնորդ Պետեր Մագյարի հաղթանակից հետո։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, մեջբերում է Европейская правда-ն։
Նա հայտարարել է, որ ելնում է ապագա հարաբերությունների վերաբերյալ «դրական սցենարից»։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել՝ «կառուցողականորեն» քննարկելու առկա խնդիրների ողջ շրջանակը։
«Մենք պատրաստ ենք շարունակել փոխշահավետ և կառուցողական համագործակցությունը երկու ժողովուրդների, ընդհանուր եվրոպական ապագայի համար։ Սա մեր ազդանշանն է։ Եվ մենք այս ազդանշանը փոխանցել ենք հունգարացիներին։ Ես արդեն հաղորդագրություններ եմ փոխանակել Հունգարիայի ապագա արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։ Մենք պատրաստ ենք նոր գլուխ բացել հունգարական կողմի հետ և հետաքրքրված ենք դրանով», - ասել է Սիբիգան։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը