«Հեզբոլլահը» հարձակվել է Իսրայելի վրա
Աշխարհ
Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումն իր Telegram ալիքում հայտարարել է, որ հրադադարի խախտմանն ի պատասխան՝ հարձակվել է Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական բանակի դիրքերի վրա։
Կազմակերպության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ։
«Ի պատասխան՝ «Հեզբոլլահի» մարտիկները հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործել՝ հարվածելու իսրայելական հրետանային դիրքին Քֆար Գիլադի բնակավայրի տարածքում, որն օգտագործվել է Լիբանանի հարավում գտնվող բնակավայրի հրետակոծության համար», -նշվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը