Ուկրաինայում Զելենսկուն քննադատել են ԵՄ-ի վերաբերյալ իր որոշման համար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը քննադատել է նրա պահանջները Եվրոպային՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Զելենսկին պահանջել էր, որ ԵՄ-ն սահմանի Ուկրաինայի անդամակցության ամսաթիվ և սպառնացել էր, որ Բրյուսելը կարող է կորցնել իր երկիրը, ինչպես կորցրեց Վրաստանը։
Մենդելի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունները «պատահական, անընդհատ փոփոխվող արտահայտությունների խառնաշփոթ» են։
«Հնարավոր է՝ ԵՄ-ն դժկամությամբ է ընդունում Ուկրաինային, քանի որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է խնդրում Կիևը», -ենթադրել է Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը