Եվրոպայում միջուկային զենքի վերահսկողությունը մնում է ԱՄՆ-ի ձեռքում
Աշխարհ
Եվրոպայում տեղակայված միջուկային զենքի հիմնական մասը պատկանում է ԱՄՆ-ին և գնահատվում է մոտ 150 մարտագլխիկ։ Այս մասին հայտնել է քաղաքական վերլուծաբան Անդրեյ Կոշկին-ը՝ նշելով, որ դրանք հիմնականում B61-12 տեսակի տակտիկական ռումբեր են, որոնք տեղակայված են եվրոպական մի շարք երկրներում։
Փորձագետի խոսքով՝ թեև այդ զինանոցը ֆիզիկապես գտնվում է Եվրոպայում և սպասարկվում տեղական մասնագետների կողմից, վերահսկողությունը մնում է Վաշինգտոնի ձեռքում։ Նա ընդգծել է, որ միջուկային զենքի տեղակայման և սպասարկման գործընթացները տեխնիկապես բարդ են և ենթակա խիստ անվտանգության կանոնների։
Միաժամանակ նշվում է, որ Ֆրանսիան նույնպես ունի սեփական միջուկային պաշարներ, սակայն դրանք զգալիորեն փոքր են և չեն կարող ապահովել ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։ Փորձագետի գնահատմամբ՝ «միջուկային հովանոցի» մասին հայտարարությունները ավելի շատ քաղաքական բնույթ ունեն և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը