ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել արագացնել պաշտպանական արտադրությունը
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն կոչ է արել դաշինքի անդամ երկրներին համատեղ մեծացնել պաշտպանական արտադրության ծավալները՝ անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ռյուտտեն նշել է, որ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակվող շուրջ մեկ միլիարդ մարդու անվտանգությունը չի կարող ապահովվել միայն զինված ուժերով․ այս գործում կարևոր դեր ունի նաև պաշտպանական արդյունաբերությունը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը շարունակվում է, Չինաստանը զարգացնում է իր ռազմական և միջուկային կարողությունները, իսկ Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը։
ՆԱՏՕ-ի ղեկավարը ողջունել է անդամ երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացման պատրաստակամությունը, սակայն նշել է, որ դա բավարար չէ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արագորեն զարգացնել հակաօդային պաշտպանության համակարգերը, անօդաչու սարքերը, զինամթերքը և ռադարային տեխնոլոգիաները։ Այս հարցերը նախատեսվում է քննարկել նաև հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը