Ռոման Աբրամովիչը դատական հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել բրիտանական դատարանի գործողությունները
Աշխարհ
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով անվավեր ճանաչել բրիտանական դատարանի գործողությունները, որոնք սառեցրել էին նրա ակտիվները, այդ թվում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացվածները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով գործարարի փաստաբաններին։
2022 թվականի ապրիլին Ջերսիի թագավորական դատարանը կալանքի տակ է առել Աբրամովիչի մոտ 7 միլիարդ դոլարի (5.3 միլիարդ ֆունտ ստերլինգ) արժողությամբ ակտիվները՝ սկսելով քրեական հետաքննություն։
«Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ Ջերսիի իշխանությունների կողմից իր ֆինանսների, այդ թվում՝ «Չելսիի» վաճառքից ստացված գումարի վերաբերյալ քրեական հետաքննությունը անարդար է», - գրում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը