Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքով չեն կարգավորվում. Հայր Ասողիկ
Հայաստան
Յուրաքանչյուր անձ, ով հավակնում է դառնալ պետական պաշտոնյա, պարտավոր է սերտել ազգային պատմությունը և ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր հավատամքով ու կանոնական դրվածքով։ Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում նշեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով ՔՊ նախընտրական ծրագրում առկա հակաեկեղեցական շարժմանը վերաբերող կետերին։ Նշելով, որ միմիայն այսպես կարող է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան ծառայել բացառապես ազգային եւ պետական բարձրագույն շահերին։ Հայր Ասողիկի պոսքով Պետություն-Եկեղեցի հարաբերությունները չեն կարող վերաձեւավորվել կամ կարգավորվել անհատական կամ խմբակային քմահաճույքներով։ Այդ համազգային-պետական կարեւորագույն հարց է, որին, անխտիր, մասնակցություն պետք է բերեն բոլորը՝ բոլոր համազգային-պետական մարմիններն ու ուժերը (կուսակցություններ, կազմակերպություններ, միություններ եւն)։ Իսկ այդ գործընթացի հիմքում, անվերապահորեն, պետք է լինի Հայոց Եկեղեցու, ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, աստվածային ինքնիշխանության եւ ժողովական-կանոնական դրվածքի լիակատար ճանաչումն ու ընդունումը։ Այս ամենին հակառակ որեւէ խոսք եւ գործողություն՝ դատապարտելի անօրենություն է։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը