Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում հարազատների ուղեկցությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 9 ամսական երեխա։
«Երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում և բժիշկները կարողացել են նրա կոկորդում մնացած «Լեգո» խաղալիքը դուրս բերեն, ինչից հետո երեխային միացվել է արհեստական շնչառության սարք ու հիմա նրան ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից արդեն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են ժամանել համայնքային ոստիկանները, որտեղ էլ պարզվում երեխային բնակության վայրը և ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը