Իրանը մեղադրել է Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ին օգնելու մեջ
Աշխարհ
Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգտագործել Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի տարածքը և օդային տարածքը՝ Իսլամական Հանրապետության դեմ անօրինական ռազմական հարձակումներ պլանավորելու, նախապատրաստելու և իրականացնելու համար:
Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակներում:
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական մոնիթորինգի և գնահատումների հիման վրա որոշվել է, որ ագրեսորը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, շարունակել է օգտագործել Բահրեյնի Թագավորության տարածքը և օդային տարածքը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անօրինական ռազմական հարձակումներ պլանավորելու, նախապատրաստելու, զինելու և իրականացնելու համար», - ասվում է նամակներից մեկում:
Նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել Սաուդյան Արաբիային, Կատարին, Քուվեյթին և ԱՄԷ-ին ուղղված ևս չորս նամակներում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը