Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին՝ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից՝ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։
Եվ քանի որ 2 խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով մեկ կիսամյակում մեկ անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող է անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։
Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել