Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Հասարակություն
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածը ժամանակավորապես փակ է կցորդիչներով և կիսակցորդիչներով տրանսպորտային միջոցների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ պատճառը տեղացած առատ ձյունն է։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը