Կիպրոսում մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը
Աշխարհ
Կիպրոսի Հանրապետությունում, որը 2026 թվականի առաջին կեսին ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը, մեկնարկում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Երկօրյա գագաթնաժողովը կսկսվի Այիա Նապայի նավահանգստում ԵՄ առաջնորդների համար աշխատանքային ընթրիքով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Լառնակայում գտնվող Համատեղ որոնողական-փրկարարական կենտրոնը (JRCC) հրապարակել է նավիգացիոն խորհրդատվություն՝ հինգշաբթի օրը՝ ժամը 16:00-ից մինչև 23:00-ն, Այիա Նապա նավահանգստի շուրջ թռիչքներից արգելված գոտի սահմանելու մասին։
Կիպրոսի տրանսպորտի նախարարությունը երկօրյա արգելք է սահմանել կղզու վրայով բոլոր անօդաչու թռչող սարքերի թռիչքների վրա։ Հանդիպման մասնակիցների անվտանգությունն ու արագ տեղաշարժն ապահովելու համար Նիկոսիայի, Լառնակայի և Ֆամագուստայի նահանգներում զգալիորեն սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն