Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք 

Արա Մկրտչյանը և Աստրիդ Շոմեյքերը Աստանայում մասնակցել են համատեղ ասուլիսի՝ ներկայացնելով COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Այլ
Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում, Կենտրոնական Ասիայի երկրների նախաձեռնությամբ իրականացվող «Բնության հետ ներդաշնակություն՝ հանուն տարածաշրջանի կայուն զարգացման» նախաձեռնության ներքո, տեղի է ունեցել համատեղ ասուլիս, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։
 
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջնահերթությունները։
Իր խոսքում Արա Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է COP17-ի կազմակերպումն իրականացնել թափանցիկության, ներառականության և բարձր հավակնությունների սկզբունքներով՝ նպատակ ունենալով ապահովել շոշափելի արդյունքներ բնության պահպանության և կայուն զարգացման ոլորտում։
Նա տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված հանդիպումներին, որտեղ ձևավորվել են COP17-ի նախագահության առաջնահերթությունները և նախանշվել կազմակերպչական հիմնական ուղղությունները։
Անդրադառնալով ներպետական գործընթացներին՝ նախարարի տեղակալը ընդգծել է, որ արձանագրվել է զգալի առաջընթաց օրենսդրական ոլորտում․ մասնավորապես՝ Ազգային ժողովը վավերացրել է Նագոյայի արձանագրությունը, ինչպես նաև հաստատել է Մեծ կատվազգիների պահպանության միջազգային կոալիցիային միանալու շրջանակային համաձայնագիրը։
 
Արա Մկրտչյանը նաև ներկայացրել է առաջիկա կարևոր միջոցառումները՝ նշելով, որ COP17-ին կհաջորդի Բնության առաջնորդների գագաթնաժողովը (հոկտեմբերի 16), որը կանցկացվի «Առաջնորդներ հանուն բնության» խորագրով և կհամախմբի պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտական համայնքի, ինչպես նաև տեղական և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների։
Նրա խոսքով՝ համաժողովի առանցքային բաղադրիչներից մեկը կլինի Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրի իրականացման առաջին գլոբալ գնահատումը, որը հնարավորություն կտա վերլուծել արձանագրված առաջընթացը, բացահայտել բացերը և հստակեցնել հետագա գործողությունները մինչև 2030 թվականը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆինանսական մեխանիզմների արդյունավետ գործարկումը, ռեսուրսների մոբիլիզացումը, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գործընթացի առանցքային գործընկերներ։
 
Արա Մկրտչյանն իր ելույթում շեշտադրել է, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, հողերի դեգրադացիան և աղտոտումը փոխկապակցված մարտահրավերներ են, ուստի անհրաժեշտ է համադրված և համակարգված մոտեցում՝ միջազգային համագործակցության և քաղաքականությունների համադրության միջոցով։
Ամփոփելով՝ նախարարի տեղակալը նշել է, որ COP17-ը պետք է դառնա անցումային կարևոր հանգրվան՝ պարտավորություններից դեպի գործնական արդյունքներ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ համատեղ նպատակների իրագործման ուղղությամբ։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն
Ամենադիտված