Բրիտանացի զինվորականները պատրաստվում են Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Աշխարհ
Բրիտանացի ռազմական ջրասուզակները սկսել են Հորմուզի նեղուցում ականազերծման նախապատրաստումը, եթե նման որոշում կայացվի, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Թագավորության Պաշտպանության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ ականազերծման ոլորտում պատրաստություն անցած Թագավորական նավատորմի մասնագետները պատրաստվում են հնարավոր գործողությանը։
Հրապարակումը նշում է, որ այսպիսով Մեծ Բրիտանիան ձգտում է Միացյալ Նահանգներին ցույց տալ իր պատրաստակամությունը՝ զգալի ներդրում ունենալու Պարսից ծոցի միջով անցնող կարևոր անցուղու պաշտպանության գործում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն