Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է
Հասարակություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 21-ին Քասախ գյուղում հայտնաբերել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 22-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ. մայիսի 20-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Արդարադատության նախարարությանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը