ԵՄ-ն անկարող է արձագանքել գլոբալ խնդիրներին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ Եվրամիության քաղաքական կառուցվածքը անհարմար է ճգնաժամային ժամանակների համար։ Նա այս մասին հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԵՄ անդամ երկրները հաճախ չեն կարողանում համաձայնության գալ պարզ հայտարարության շուրջ, մինչդեռ արագ զարգացող համաշխարհային իրադարձություններ են տեղի ունենում։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ նախկին դաշինքների փլուզման և ի հայտ եկող ճգնաժամերի ֆոնին՝ ԵՄ-ն չունի կառույցներ, որոնք կարող են արագ արձագանքել ի հայտ եկող խնդիրներին։ Այս առումով՝ նախկին պաշտոնյան կոչ է արել Բրյուսելին հիմնարար կերպով փոխել իր անվտանգության ճարտարապետությունը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru