Թբիլիսիում կայացել է հայկական դասական երաժշտության համերգ․ հնչել են Արամ Խաչատրյանի և Ավետ Տերտերյանի գործերը
Գիտություն և Մշակույթ
Վրաստանում ՀՀ դեսպանության և Ջանսուղ Կախիձեի անվան Թբիլիսիի երաժշտական-մշակութային կենտրոնի համակազմակերպմամբ Կախիձեի համերգասրահում կայացավ հայկական դասական երաժշտության համերգ՝ մաեստրո Վախտանգ Կախիձեի ղեկավարությամբ Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի և արդի համաշխարհային բեմի աստղ, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ:
ՀՀ դեսպան Ա․Սմբատյանն իր բացման խոսքում նշեց, որ համերգը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական տարվան և այդ առիթով Թբիլիսիում առաջին մշակութային միջոցառումն է։
Ծրագիրը ներառում էր Արամ Խաչատրյանի Ջութակի և նվագախմբի համար համերգը և Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան՝ Հայաստանից ժամանած դուդուկահարներ՝ Հարություն Չքոլյանի և Կարեն Սիրականյանի մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն, ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների տեղակալներ Արման Սարգսյանն ու Պաատա Պատիաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, անձնակազմի անդամներ, ինչպես նաև Վրաստանի մշակութային, գիտակրթական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը