5-6 տոննա և մոտավորապես 2.2 մետր երկարություն․ Եգիպտոսում նոր մեծ արձան է հայտնաբերվել
Աշխարհ
Եգիպտոսի հյուսիսում հնագետները հայտնաբերել են մեծ արձան, որը, հավանաբար, պատկերում է փարավոն Ռամզես II-ին, ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ հնագիտական պեղումները տեղի են ունեցել Աշ Շարքիա նահանգի Թել Ֆարուն վայրում։
Արձանը կշռում է հինգից վեց տոննա և մոտավորապես 2.2 մետր երկարություն ունի։ Գերատեսչությունը հավելել է, որ մասնագետները սկսել են դրա վերականգնման նախապատրաստական աշխատանքները։
Ռամզես II-ը համարվում է Հին Եգիպտոսի պատմության մեծագույն կառավարիչներից մեկը, նրա գահակալությունը տևել է ավելի քան 60 տարի։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը