Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ձնահոսքի վտանգի պատճառով», – ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ