Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է ընդունել
Աշխարհ
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։
Ապրիլի 22-ին Հունգարիան և Սլովակիան որոշեցին հանել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկի վրա իրենց վետոն։ ԵՄ Խորհրդի Կիպրոսի նախագահությունը նաև հայտարարեց ԵՄ դեսպանների կողմից հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի և Կիևի համար տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատման մասին։
Փետրվարին Հունգարիան արգելափակեց վարկը և Ուկրաինայի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման կասեցման պատճառով։
Ապրիլի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին։ Ապրիլի 23-ի առավոտյան վերսկսվեցին նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով դեպի Սլովակիա։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը