Գերմանիայում լրտեսության կասկածանքով Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիներ են ձերբակալվել
Աշխարհ
Մյունխենի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել երկու տղամարդու՝ Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների՝ լրտեսության և դիվերսիաների պլանավորման կասկածանքով, հաղորդում է Zeit-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալների լատվիական համարանիշներով մեքենան կանգնեցվել է ապրիլի 12-ին՝ Գերմանիայի հարավում գտնվող A6 ավտոմայրուղում։ Տղամարդիկ ուղևորվում էին դեպի չեխական սահման։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են կեղծ անձնագրեր, տեսախցիկներ, անօդաչու թռչող սարք, GPS հետևորդներ, ռադիոընդունիչներ, ինչպես նաև մի քանի բջջային հեռախոսներ և SIM քարտեր։
Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել լրտեսության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում լրտեսության և մինչև երկու տարվա ազատազրկում՝ փաստաթղթերի կեղծման համար։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը