Ֆոն դեր Լեյենի՝ Թուրքիայի մասին խոսքերը ցույց տվեցին ԵՄ-ի անզորությունը․ քաղաքագետ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը Թուրքիայի՝ որպես ԵՄ-ի մրցակցի մասին ցույց է տալիս կազմակերպության քաղաքական կշիռը համաշխարհային ասպարեզում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, մեջբերել է Yeni Akit թերթը։
Նա կարծում է, որ ֆոն դեր Լեյենի մեկնաբանությունները Թուրքիայի մասին լուրջ գաղափարախոսական և քաղաքական հակասություն են ներկայացնում։
«Այսօր Եվրոպան տնտեսական հսկա է, բայց, ցավոք, քաղաքականապես, այն անօգնական խաղացող է», - ասել է Չելիքը։
Նա նշել է, որ Եվրամիությունը որևէ քաղաքական ազդեցություն չունի որևէ հակամարտության մեջ՝ լինի դա Իրանի պատերազմը, Գազայի հատվածը, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը