Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
Այլ
2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 668.5 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 105.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.9%-ով կամ 71.2 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 603.3 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրի 70.4% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 4.7%-ով կամ 27.1 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 65.2 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի համար ծրագրված 221.8 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.2 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը